2023-09-21 11:21
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական Եվլախում հանդիպումը մեկնարկել է. հայտնի է` ովքեր են ներկայացնում Արցախը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանական Եվլախ քաղաքում մեկնարկել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Արցախյան կողմից հանդիպմանը մասնակցում են Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։
Նրանք Եվլախ են ժամանել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Ադրբեջանական կողմից բանակցում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը։
Sputnik Արմենիա