2023-09-21 11:48
Լրատվական գործակալություններ
Միշելը կոչ է արել համաներում հայտարարել Ղարաբաղի հայերին. հայտնի է՝ ինչ է պատասխանել Ալիևը
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հայերի համար համաներման անհրաժեշտության մասին, Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը։
«Անհրաժեշտ է համաներում հայտարարել Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, պետք է պայմաններ ստեղծվեն անվտանգ, արժանապատիվ և կամավոր ելքի համար»,- ասել է աղբյուրը՝ վկայակոչելով ԵՄ ղեկավարի խոսքերը։
Ալիևը, ըստ աղբյուրի, ասել է, որ Բաքուն «շահագրգռված է վերաինտեգրման շարունակմամբ և կքննարկի զենքերը վայր դրածների համաներման հնարավորությունը»։
Aysor.am