2023-09-21 13:27
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին
ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և առճակատման գծում։ Այդ մասին ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X–ի միկրոբլոգում։
«ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկությունն ուժեղացրել է նաև Սոթք գյուղի մոտ տեղում ռազմական և անվտանգային ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար»,– նշված է առաքելության հաղորդագրության մեջ։
ԵՄ–ն վերահաստատել է հավատարմությունն իր մանդատին և իրավիճակի կայունացմանը նպաստելուն:
Sputnik Արմենիա