2023-09-21 14:06
Լրատվական գործակալություններ
Ղարաբաղում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատար Իվան Կովգանը
Նախօրեին ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տարհանելիս գնդակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են զոհվել։
SeverPost գործակալությանը հայտնի է դարձել, որ մահացածների թվում է Իվան Կովգանը, որը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր։
Ռուս զինվորականը զոհվել է 52 տարեկանում։
News.am