Էմիլի ՇՐՅՈԴԵՐ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒՆԻ ԱԳՐԵՍԻՎ ԳԼՈԲԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ ԵՎ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ Է ԾԱԽՍՈՒՄ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Եկեք խոսենք Իսրայելում ադրբեջանական լոբբինգի մասին։ Ես երկար ժամանակ չէի խոսում այս մասին, քանի որ որպես լրագրող Իսրայելում հսկայական ճնշում էի զգում, բայց չեմ ուզում լռել այդ մասին։ Այս մասին իր X միկրոբլոգում գրում է իսրայելցի լրագրող Էմիլի Շրյոդերը։
«Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարել Իսրայելում կառավարության և հասարակայնության հետ կապերի մակարդակով լոբբինգի համար: Նրանք նույնիսկ տուրիստական շքեղ կենտրոն ունեն Թել Ավիվի լողափին: Սա Իսրայելին «սատարող» բռնապետ Ալիևի հայտնի մարտավարությունն է։
Իմ տեսած ամենատհաճ մարտավարություններից մեկը լրագրողների, հասարակական գործիչների և լրատվամիջոցների կաշառքն է։ Անձամբ ես ականատես եմ եղել իսրայելական լրատվամիջոցներին ադրբեջանական լոբբիի կողմից արված միանգամայն սուտ հայտարարությունների, որոնք նաև ճնշում և հետապնդում են իսրայելցի լրագրողներին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի մասին բարձրաձայնելուն: Սա «դաշնակցի» և, իհարկե, մամուլի ազատությունը հարգող ժողովրդավարական երկրի պահվածք չէ:
Որպես լրագրող, ինձ բազմիցս հրավիրել են Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող «ուսումնական շրջագայությունների» (որից ես հրաժարվել եմ): Ես գիտեմ դեպքեր, երբ Ադրբեջանի կառավարությունը «կարևոր մարդկանց» այցի ժամանակ բառացիորեն ոսկյա զարդեր է նվիրել։ Սա նրանց ռազմավարական մոտեցումն է. խաբել հիմնական լրագրողներին և հասարակական գործիչներին և ռմբակոծել նրանց կեղծ տեղեկություններով:
Ադրբեջանն ունի ագրեսիվ գլոբալ քաղաքական օրակարգ և անհավանական գումարներ է ծախսում Իսրայելում (և այլ երկրներում) լոբբինգի վրա՝ այն առաջ մղելու համար, փող, որը Հայաստանը պարզապես չունի:
Մեկ այլ օրինակ. ադրբեջանական լոբբին Իսրայելում կանգնած էր փորձի հետևում՝ Կնեսետի ավելի քան 30 պատգամավորներին խաբեությամբ ստիպելու ստորագրել Ադրբեջանի նահանգներում Իրանում անջատողականությանը սատարող նամակը: Երբ ես դա հրապարակեցի, նրանցից 25-ից ավելին հետ վերցրեցին իրենց ստորագրությունները։
Ամիսներ շարունակ ադրբեջանական ռեժիմը քարոզում է միանգամայն կեղծ և շինծու պատմություն, թե Հայաստանի հետ այս սցենարում ադրբեջանցիներն Իսրայելի դերում են, և նրանք պարզապես «պաշտպանվում» են «ահաբեկիչներից»։ Սա պանթյուրքիստական գաղափարախոսության մի մասն է, որը ձգտում է աշխարհի առաջին քրիստոնյա ազգի (Հայաստանի) լիակատար ոչնչացմանը։