Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳ ՉՍՊԱՌՆԱԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՆՉՈ՞Ւ ԱՐԵՑ ՄԱԿ-Ի ԱԽ ՆԻՍՏԻՑ ԱՌԱՋ

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է.

«ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բնակչությանը վտանգ չի սպառնում, ինչը կանխորոշեց այդ նիստի ելքը. Հայաստանի ու Արցախի համար 0 արդյունք:

Այդ խոսքերը դրվեցին ագրեսոր պետության դիրքոշման հիմքում` արդարացնելով կատարված և կատարվող մարդկայինության դեմ ուղղված զանգվածային հանցանքներ:

Ինչու՞ դա հայտարարվեց, ինչու՞ հենց ԱԽ նիստից առաջ, ու՞մ «հորդորով» արվեց այդ հայտարարությունը, ինչու՞ Նիկոլ Փաշինյանը շտապեց փրկել Ադրբեջանին:

Փորձեք գտնել այս հարցերի պատասխանները և կհասկանաք, թե ինչ մասշտաբի դավադրություն է Հայաստանի ու Արցախի դեմ:

Հ.Գ. Մի զարմացեք Էրդողանի այն հայտարարությունից, թե Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի դեմ նախապատրաստվող ագրեսիայի մասին, քանզի նախաքննության արդյունքներով դեռ շատ առիթներ կունենանք զարմանալու ...»։

Aysor.am