2023-09-25 13:49
Լրատվական գործակալություններ
0
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ» ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ. Թոմաս դե ՎԱԱԼ
Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերջնագիր ներկայացնել Հայաստանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Քարնեգի Եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը։
«Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ռազմական զավթումից մի քանի օր հետո նախագահներ Ալիեւը եւ Էրդողանն այսօր հանդիպում են Նախիջեւանում եւ, միանգամայն հավանական է, որ վերջնագրեր ներկայացնեն Հայաստանի կառավարությանը՝ «բացելու Զանգեզուրի միջանցքը, այլապես..., Ռուսաստանի համաձայնությամբ, այնտեղ զորքեր կտեղակայվեն»,- նշել է նա։
«Կարո՞ղ ենք արդյոք իսկապես կրկնել 1918-21թթ. խաղաղությունը, երբ խոշոր տերությունները փորձում են ուժ օգտագործել Կովկասի քարտեզը վերաձեւելու համար։ Թող որ այդպես չլինի...»։
News.am