ՍԱ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԻՔ Է ՌԴ-ԻՆ ՌԵԳԻՈՆԻՑ ՄՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ. Ղևոնդյան
Գեոպոլիտիկ առումով, եթե արցախաբնակ մեր հայերնակիցները դուրս գան այնտեղից, մենք կզրկվենք ոչ միայն երկարաժամկետ հեռանկարում Արցախը կամ այն ինչ մնացել է նրանից, որևէ ձև հայկական սարքելու հնարավորությունից, այլ սա լուրջ գործիք է ՌԴ-ին ռեգիոնից մղելու համար. եթե ռեգիոնում ուժային բալանս չլինի, ապա Թուրքիան հատկապես, Արևմուտքը առհասարակ ռեգիոնը կձևեն, ինչպես ցանկանան, մեզ էլ հետը: Գեպոլիտիկայի ամենից կարևոր գործիքը բալանսն է: Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
"Վերջին՝ ՌԴ-ին ռեգիոնից դուրս մղելու թեզը է հատկապես առանցքային է տեղական սորոսածինների՝ Արցախից հայերին ամեն գնով հնարավորինս արագ էվակուացնելու վերջին մի քանի օրվա թեզերում: Եթե նրանք այդքան մտածում են հայերի մասին, ուր էին այս 5 տարին նիկոլի դեմ պայքարում, ի՞նչ քայլեր են արել, աջակցելուց զատ: Ավել բան չգրեմ:
Մյուս կողմից՝ բարոյական դիրքերից, իմանալով հումանիտար առումով ինչ է կատարվում Արցախում, իսկ ես այս պահին այնտեղ չէ, բավական բարդ է մարդկանց ասել դուրս մի եկեք և այլն և այլն:
Ադրբեջանը, նիկոլոսը, տեղական սորոսածինները և հարակից հ/կ-ները, հիմնադրամները, անհատ գործակալները և ընդդիմության մի մասը աշխատում են բարձր ճշգրտության սինխրոն, հստակ պլանավորմամբ ինչպես թեզերի, այնպես էլ գործընթացների, դրանց իրականացման մասով",- գրել է Ղևոնդյանը:
Verelq