ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է․ Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը համոզված է՝ Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթյունն Ադրբեջանն է կազմակերպել։

«Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթյունը Ադրբեջանի կողմից իրականացված կանխամտածված ահաբեկչություն է։ Հաշվի առնելով այն, որ խոսքն ադրբեջանական Socar-ից ուղարկված բենզինի մասին է (ինչպես գրում են ԶԼՄ-ները), ապա պայթուցիկը իրենք էլ  գործարկել են։ Բենզինն ինքն իրեն չի բռնկվում, սա հոլիվուդյան կինոնկար չէ,  դպրոցական մակարդակի ֆիզիկա է»,- գրել է Լապշինը։

Նա նշել է, որ Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում։

«Մուսուլմանական Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի բռնի ապաքրիստոնեացումը ոչնչով չի տարբերվում Հոլոքոստի հանցագործություններից»- գրել է բլոգերը։

Այսօր