2023-09-26 10:47
Լրատվական գործակալություններ
Ուղղաթիռով բժշկական թիմը մեկնեց Ստեփանակերտ՝ պայթյունից տուժածներին օգնության
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտներն այս պահին նախապատրաստվում են տեղափոխման։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախի հիվանդանոցներ են տեղափոխվել 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Նրանցից 7–ը մահացել են հիվանդանոցում։ Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են, և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։