2023-09-26 19:26
Լրատվական գործակալություններ
Վայքում բացվել է Արցախից տեղահանված անձանց ընդունելության 2-րդ կենտրոնը. Ղուկասյան
ՀՀ Վայոց Ձորի մարզում բացվել է Արցախից տեղահանված անձանց ընդունելության 2-րդ կենտրոնը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Վայք քաղաքում բացվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ընդունելության երկրորդ կենտրոնը»,– նշեց Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ առաջին նմանատիպ կենտրոնը բացվել էր ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մշակույթի տանը։
Նշենք, որ վերջին 3 օրվա ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 19.000–ի։ Նրանցից ավելի քան 2500–ը ՀՀ–ում ապահովվել են կացարանով։