ՓԱՇԻՆՅԱՆՆ, ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ, ԽԱՂՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ․ Վասիլի ԿՈԼՏԱՇՈՎ
Ռուս քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես են հետագայում զարգանալու հայ-ռուսական հարաբերությունները: Փորձագետի կարծիքով՝ ռուս-հայկական պաշտոնական հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, սրընթաց ոչնչացման փուլ են մտնում:
«Դա առաջին հերթին մատնանշում է հայկական կողմի՝ Փաշինյանի վարչակազմի պահվածքը։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը ձգտելու է ինչ-որ կերպ ազդել գործընթացի վրա, բայց Փաշինյանն, ակնհայտորեն, խաղում է Ադրբեջանի կողմից։ Եթե հիմա Հայաստանը դուրս գա նաև ՀԱՊԿ-ից, ապա նույնիսկ Հայաստանի պաշտոնական սահմաններն այլևս ոչ ոք չի ցանկանա ճանաչել։ Ադրբեջանը պատճառներ կգտնի, թե ինչու իրենք՝ որպես ավելի ուժեղ երկիր, պետք է հիմա նոկաուտի ենթարկեն Հայաստանին, որը Փաշինյանի գլխավորությամբ՝ պատերազմի չէր պատրաստվում 2020 թվականից հետո։
Դրա համար էլ Փաշինյանի համար Ռուսաստանը հիմա սկսում է սարսափելի սպառնալիք թվալ, որը կարող է Միացյալ Նահանգներից խլել երկրի նկատմամաբ և անձամբ իր իշխանությունը՝ որպես ամերիկյան ներկայացուցչի։ Հայ հասարակությունը զայրացած է, և նրանք, ովքեր զայրացած են, հասկանում են, որ Փաշինյանն ու իր ամբողջ թիմը ստել ու ստում են, որ Ռուսաստանն է մեղավոր։ Մեղավոր է հե՛նց հայկական ղեկավարությունը, որը նախ հրահրեց 2020 թվականի իրավիճակը, իսկ հետո, պարզապես, Փաշինյանը Ղարաբաղը հանձնեց Ադրբեջանին», — նշել է քաղաքագետը։