2023-09-27 13:13
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ օգնությունն արցախահայերին վիրավորանք է. Ալեքս Գալիցկի
ԱՄՆ օգնությունն արցախահայերին վիրավորանք է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցությունների գծով տնօրեն Ալեքս Գալիցկին։
«ԱՄՆ-ն հայտարարել է Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների ենթարկվող 120 000 զոհերին 11 500 00 դոլար հատկացնելու մասին։ Դա 95 դոլար է յուրաքանչյուր մարդուն։
Այն բանից հետո, երբ մատն անգամ չշարժեց շրջափակման ժամանակ։ Բաքվի կողմից որպես բանակցային մարտավարություն սովի օգտագործումը լեգիտիմացնելուց հետո։ Դա օգնություն չէ, դա վիրավորանք է»,- նշել է նա։
News.am