Արցախում բենզինի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք

Արցախում բենզինի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։

Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։

Փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումները։

Sputnik Արմենիա