2023-09-29 13:37
Լրատվական գործակալություններ
ՊԲ զինծառայողները կարող են ծառայությունը շարունակել ՀՀ զինված ուժերում. Փոխնախարար
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են շարունակել ծառայությունը Հայաստանի զինված ուժերում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Մեզ համար շատ ցանկալի կլիներ, որ ՊԲ զինծառայողները ծառայության անցնեին ՀՀ ՊՆ-ում, քանի որ նրանք մեր հայրենակիցներն են և իրենց փորձով ու ռազմական գիտելիքներով կարող են օգուտ բերել երկրի զինված ուժերին»,- նշեց նա։
ՊՆ-ն այժմ ուսումնասիրում է իրավիճակը, և այդ հնարավորությունը կստանան բոլոր այն զինծառայողները, ովքեր կցանկանան համալրել Հայաստանի զինված ուժերի շարքերը։ Փոխնախարարը վստահեցրեց, որ գերատեսչությունը կապի մեջ կլինի ԼՂ-ից զինվորականների հետ։