Եվլախում մեկնարկել է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպումն անցկացվում է ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմից մասնակցում են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ադրբեջանական կողմը ներկայացնում է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։

Sputnik Արմենիա