2023-09-29 17:24
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի սահմանապահները կալանավորել են ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին
Ադրբեջանի սահմանապահները կալանավորել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նրան մեղադրում են Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական հանցագործություններ կատարելու մեջ։
Նշենք, որ բարձրաստիճան զինվորականը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարազատ եղբայրն է։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Դավիթ Մանուկյանին ձերբակալել է սեպտեմբերի 27-ին։