Վարչապետի խոսնակը «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց

Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի  Բաղդասարյանը «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց:

Նա ներկայացնելով բռնի տեղահանված անձանց վերաբերյալ տվյալները հայտարարեց. «Ինչպես գիտեք, նախօրեին վարչապետը ներկայացրել էր, որ Արցախից, կներեք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջարկվում է 100 հազար դրամ օգնություն», - ասաց մամուլի խոսնակը։

News.am