Ադրբեջանը հաստատում է Լևոն Մնացականյանի ձերբակալության լուրը

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաստատում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ Մնացականյանը տեղափոխվել է Բաքու։

Նշվում է նաև, որ նա ձերբակալվել է Հակարիի կամրջի վրա։

Գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 2015-2018 թթ, որոշ ժամանակ անց եղել է նաև ԱԻՆ–ի և ոստիկանության պետ։

Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանավորման մասին:

Sputnik Արմենիա