Արցախից բռնի տեղահանված 100 հազար 417 մարդ արդեն Հայաստանում է

Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 417 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց:

Հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139:

Պետության կեցավայրերից օգտվել է 32 հազար 200 անձ։

Panorama.am