2023-09-30 15:57
Լրատվական գործակալություններ
0
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ Է ՆԱև ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ. Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ
Ադրբեջանը հաստատեց, որ գերեվարված է նաև Դավիթ Բաբայանը: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է թյուրքագետ, պատմական գիտությունների թենածու Վարուժան Գեղամյանը:
«Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).
Ռուբեն Վարդանյան - պետնախարար
Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
Դավիթ Բաբայան - Արցախի նախկին արտգործնախարար:
Իմիջիայլոց, այս մարդկանց գերեվարումը ձեռնատու է նաև Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Բաբայանը հայտարարել էր, որ որոշել է հանձնվել Ադրբեջանի իշխանություններին։
News.am