2023-10-01 09:23
Լրատվական գործակալություններ
0
120,000 ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԵՐ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ԲՆԱՋՆՋՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ. Արման ԹԱԹՈՅԱՆ
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքները Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000 հայերի բռնի տեղահանման փաստերի, հանցանքների ապացույցների ամրագրման նպատակով:
«Ավելի քան 9 ամիս հարկադիր մեկուսացած արտաքին աշխարհից, սովի մատնված, զրկված կենսական պարագաներից, առանց ջեռուցում, առանց դեղորայք, լինելով` հոգեբանական ծանր ճնշման ներքո` սեպտեմբերի 19-ին ենթարկվեցին ադրբեջանական զինված հարձակման:
120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ:
Ի՞նչ ունենք մենք հիմա. դատարկված Արցախ, մարդկային կորուստներ, խեղված մարդկային ճակատագրեր, էթնիկ հայկական ինքնության ապացույց պատմական հուշարձանների և մշակութային արժեքների կորուստ, հումանիտար աղետ»,- գրել է նա:
News.am