2023-10-01 17:38
Լրատվական գործակալություններ
0
Թաներ ԱՔՉԱՄ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԹևԿԱՊԻՆ ԳՐՎԱԾ Է. «ՄԻ ՓԱԽԻՐ, ՀԱՅ։ ԴՈՒ, ՈՒՂՂԱԿԻ, ՀՈԳՆԱԾ ԿՄԵՌՆԵՍ»
Ադրբեջանցի զինվորների թևկապին թուրքերեն գրված է՝ «Մի՛ փախիր, հայ։ Դու, ուղղակի, հոգնած կմեռնես»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը։
«Նկարում պատկերված մարդուն բոլորդ գիտեք. սա Էնվեր փաշան է՝ Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետներից մեկը:
Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի գիտակցության մեջ ուղիղ կապ կա 1915 թվականի ցեղասպանության և սեփական գործողությունների միջև։ Այնպես որ մենք ստիպված չենք լինի այս կապը հետո ստեղծել:
Հարցն այն է, թե էլ ի՞նչ է անելու այս մտածելակերպն այս տարածաշրջանում։
«Մենք չէինք իմանում» արտահայտությունը շրջանցելու համար խորհուրդ եմ տալիս բոլորին տարածել այս լուսանկարը»,- նշել է պատմաբանը՝ հրապարակելով թևկապի լուսանկարը։
News.am