2023-10-04 13:03
Լրատվական գործակալություններ
0
ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԿԼՈՒԾԱՐՎԻ. ՆՈՐԸ ԿՍՏԵՂԾՎԻ. ԶԼՄ
Վազգեն Մանուկյանը ներկայացրել է «Ազգային կոմիտե» շարժման հետագա անելիքները:
«Հրապարակ»-ը հայտնել է Ազգային կոմիտեի մոտակա լուծարման մասին: Թերթի տվյալներով՝ կոմիտեի ներսում լուրջ տարաձայնություններ կան և դա է պատճառը, որ պայքարն ընդմիջվեց, ապա մարեց: Տարաձայնությունները կապված են որոշ անդամների պայքարի մարտավարության և ռազմավարության մոտեցումների հետ:
«Վազգեն Մանուկյանը Ազգային նոր կոմիտե է նախատեսում ձևավորել, որի կազմում չեն լինի ներկայիս կոմիտեի անդամների մեծ մասը: Կընդգրկվեն հիմնականում անկուսակցական, ապաքաղաքական անձինք, որոնց հետ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ պայքարը կհաջողի»,- գրում է թերթը: