2023-10-06 14:51
Լրատվական գործակալություններ
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվի «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»
Հոկտեմբերի 9-ից 13-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստը։ Հանդիպումների օրակարգում գծային բանավեճերի կարգավիճակում կքննարկվեն «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» և «Օսման Կավալային անհապաղ ազատ արձակելու կոչը»։
Բացի այդ, Վեհաժողովը կքննարկի լրտեսական ծրագրերի, կառավարության հսկողության և Ռուսաստանի գործող նախագահի նկատմամբ ad hominem սահմանափակումների օրինականության հետ կապված հարցեր:
News.am