2023-10-06 17:07
Լրատվական գործակալություններ
Իրանն ու Ադրբեջանը կամուրջներ կկառուցեն Արաքս գետի վրա
Իրանն ու Ադրբեջանը մտադիր են Արաքս գետի վրա կամուրջներ կառուցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօր Զանգելանում (Կովսական) տեղի է ունեցել ավտոմոբիլային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքների հիմնարկեքի արարողությունը: Արարողությանը մասնակցել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները Բազրպաշին և Մուստաֆաևին տեղեկացրել են գետի հունը մաքրելու, ինչպես նաև ևս մեկ կամուրջ կառուցելու ծրագրերի մասին, որը կմիացնի իրանական տարածքը Նախիջևանին:
Կողմերը նշել են, որ ավտոմոբիլային և սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կծառայեն տարանցիկ փոխադրումների ավելացմանը։
Sputnik Արմենիա