ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ՝ ՊՈՒՏԻՆԻՆ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԵՄ ՉԻ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՈՐԵՎԷ ԼՈՒԾՄԱՆԸ

Սերժ Սարգսյանը երբեք դեմ չի եղել Մադրիդյան երեք հիմնարար սկզբունքների համատեքստից բխող որևէ լուծմանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեղադրանքներին, հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այս մասին բազմիցս խոսել ենք, ևս մեկ անգամ պնդում եմ և հաստակորեն նշում, որ նախագահը Սարգսյանը երբեք դեմ չի արտահայտվել Մադրիդյան սկզբունքների շրջանակում որևէ լուծմանը։ Թույլ տվեք ավելին չմանրամասնել, որովհետև այստեղ նրբություններ կան, բայց Սարգսյանն այս հարցի հետ կապված իր տեսակետն արտահայտել է։ Մնացածն արդեն պատմությունը ցույց կտա»,-ասել է ՀՀԿ-ական գործիչը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե 15 տարի շարունակ Ռուսաստանը Հայաստանին առաջարկում էր զիջումների գնալ և Ղարաբաղի 5 տարածք վերադարձնել Ադրբեջանին և 2-ն իրենց պահել, բայց նրանք մերժել են։

Panorama.am