2023-10-07 13:57
Լրատվական գործակալություններ
Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիքյանն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում
Հոկտեմբերի 13-ին Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ հայ երաժիշտ, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Արա Մալիքյանի համերգը:
Երաժիշտը ավելի քան 100 անգամ ելույթ է ունեցել աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ։ Նա նաև հեղինակ է 25 ձայնագրության և ութ ֆիլմերի սաունդթրեքերի։ Արա Մալիքյանն իր թիմի և երաժշտական խմբի հետ կգա Հայաստան: Երևանյան համերգներից ստացված հասույթը կտրամադրվի բռնի տեղահանված արցախցիներին:
AlphaNews.am