Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է «ՄԵԿ ԱԶԳ, ԵՐԵՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«1973 թ. հուլիսից Թուրքիան գրավել և մինչ օրուս օկուպացիայի տակ է պահում Կիպրոս կղզու շուրջ 40%-ը։

Այնտեղ Թուրքիան կառուցել է արհեստական ու չճանաչված պետություն՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը փաստացի Թուրքիայի նահանգներից մեկն է։

Սակայն վերջին տարիներին Թուրքիան նորից ակտիվորեն լծված է այս տարածքի միջազգային ճանաչման գործին։ Իսկ ներքաղաքական դաշտում ձևավորվում է «Մեկ ազգ, երեք պետություն» հայեցակարգը։

Հենց այս տրամաբանության շրջանակներում այսօր չճանաչված կիպրական հանրապետության նախագահը այցելելու է Բաքու»։

Panorama.am