ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ․ ՊԵՏՔ Է ՄԱԳՆԻՏՍԿՈՒ ԱԿՏԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԶԵՆՔ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Իսրայելը ցնցվել է աննախադեպ հարձակումից, որի հետևանքով զոհվեց ավելի քան 1200 մարդ և տասնյակ հազարավոր իսրայելցիներ ստիպված եղան լքել իրենց տները: ՀԱՄԱՍ-ի նպատակը, ինչպես նշված է նրա հիմնադիր փաստաթղթում, էթնիկ զտումն է և հրեական պետության վերացումը: Նույնիսկ այն բանից հետո, երբ Իսրայելի զենքերը կլռեն, իսրայելցի դիվանագետները կձգտեն Արևմուտքի ճնշման, եթե ոչ պատժամիջոցների, նրանց դեմ, ովքեր զենք են տրամադրում ՀԱՄԱՍ-ին, գրում է Մայքլ Ռուբինն իր National Interest հոդվածում:
Սակայն իսրայելցիները միակը չէին, որ անցած ամիս կրակի տակ են հայտնվել: Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է տոնել Լեռնային Ղարաբաղի գրավումը։ Ադրբեջանի առաջխաղացումը և ցեղասպանության սպառնալիքը ստիպեցին տարածաշրջանի բնիկ հայ բնակչությանը զանգվածաբար փախչել Հայաստան: Առաջին անգամ այն բանից հետո, երբ 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանը կրոնափոխեց քրիստոնեության, Լեռնային Ղարաբաղը կզրկվի քրիստոնեական համայնքից, բացառությամբ, հնարավոր է, այն քչերի, որոնց Ադրբեջանի կառավարությունը համարում է կենդանի թանգարան՝ բարձրաստիճան անձանց այցելության համար: Այդ ընթացքում, Ալիևի ռեժիմն այժմ բացահայտ խոսում է իր հարձակումը շարունակելու մասին, գուցե նույնիսկ Հայաստանի մայրաքաղաք Երևանի վրա։
Հայաստանի հետ վեճերը պատերազմի ճանապարհով լուծելու՝ Ալիևի որոշումը մեծմասամբ հիմնված է այն որակական առավելության վրա, որը ձեռք բերեց Ադրբեջանը, երբ իսրայելական ընկերությունները համաձայնեցին նրան վաճառել վերջին ռազմական տեխնոլոգիաները, որոնցից Հայաստանը պաշտպանություն չուներ:
Դեռևս Իսրայելի՝ զենքի վաճառքից առաջ Մինսկի խմբի դիվանագետները ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և նույնիսկ Ռուսաստանից, հայ և ադրբեջանցի գործընկերների հետ միասին, արդեն իսկ նախանշել էին շատ ավելի համապարփակ և արդարացի համաձայնագիր: Հայ և ադրբեջանցի բանակցողները հիմնականում պայմանավորվել են օկուպացված ադրբեջանական շրջանների վերադարձի, անկլավների փոխանակման և 1990-ականների սկզբին փախած ադրբեջանցիների՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի շուրջ: Համաձայնագիրը նաև կապահովեր հիմնարար ժողովրդավարական ազատությունները, որոնք վայելում էր Լեռնային Ղարաբաղը: Քննարկումներն անցել էին ժամկետների քննարկմանը և պոտենցիալ արտաքին խաղաղապահ ուժերի որոշմանը, հնարավոր է՝ սկանդինավյան երկրներից: Ինչը փոխեց Ալիևի հաշվարկները, մասամբ, առաջադեմ սպառազինության համակարգերն էին, որոնք Իսրայելը պատրաստ էր տրամադրել: 2016-2020 թվականներին Իսրայելին բաժին է ընկել Ադրբեջանի «խոշոր զենքի» ներմուծման գրեթե 70 տոկոսը։
Իսրայելը կարող է արդարացնել իր զենքի առևտուրն Ադրբեջանի հետ «զենք՝ էներգիայի դիմաց» հաշվարկներով կամ Իսրայելին Իրան ներթափանցելուն օգնելու՝ Ադրբեջանի պատրաստակամությամբ: Նման արդարացումներն անիմաստ են։ Աբրահամյան համաձայնագիրը նշանակում էր, որ Իսրայելն էներգետիկ հնարավորություններ ուներ Ադրբեջանի սահմաններից դուրս: Լրագրողները կարող են քննադատել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մարդու իրավունքների վիճակն ու արտաքին քաղաքականությունը, սակայն Freedom House-ի վերջին վարկանիշի համաձայն՝ նրանց քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ցուցանիշը կրկնակի գերազանցում է Ադրբեջանին: Ամենակարևորն այն է, որ ԱՄԷ-ն չի հրահրում ցեղասպանություն իր մրցակիցների դեմ և չի կրում իրեդենտիստական նկրտումներ, ինչպես դա անում է Ալիևը:
Ոչ էլ այն սպառնալիքը, որը ներկայացնում է Իրանը Իսրայելի համար, պատճառ չէ աջակցելու գնալով ավելի անկայուն բռնապետին: Ադրբեջանն ունի ոչ միայն Իրանին հակադրվելու իր սեփական պատճառները՝ անկախ իսրայելական որևէ դրդապատճառից, այլև Իսրայելն այլ տարբերակներ ունի Իրաքյան Քրդստանում։ Հետագայում Ետ նայելվ՝ կարելի է ասել, որ Իսրայելի կողմից Ադրբեջան արտահանվող զենքն ավելի լավ կլիներ օգտագործել Գազայի հատվածի և Լիբանանի հետ Իսրայելի սահմանները պաշտպանելու համար:
Վաշինգտոնում ոչ ոք չպետք է ընդունի Իսրայելի այն փաստարկները, որ Ադրբեջանին մատակարարվող իրենց զենքերը զուտ ռազմավարական բնույթ ունեին: Փողը կարևոր է: Տարիներ շարունակ իսրայելցի պաշտոնյաները նսեմացնում էին ամերիկյան մտահոգությունները՝ Չինաստանի հետ Իսրայելի տեխնոլոգիական առևտրի վերաբերյալ: Երբ բանը հասավ գործին, իսրայելական բիզնեսները հույս ունեին առևտրից շահույթ ստանալ: Երբ դիվանագիտական վեճը հասավ իր գագաթնակետին, Իսրայելի սկզբնական մերժումը և ամերիկյան մտահոգությունների ամբարտավան մերժումը հանգեցրին ճգնաժամի անհարկի սրմանը:
Ինչպես Բայդենի վարչակազմն է համախմբվում Իսրայելի վրա հարձակումների էսկալացիան կանխելու համար, Միացյալ Նահանգները նաև պետք է քայլեր ձեռնարկի Ալիևին զսպելու համար, նախքան նա մարդու իրավունքների ավելի կոպիտ խախտումներ թույլ կտա: Ադրբեջանցի զինվորականները՝ ի պատիվ Հայոց առաջին ցեղասպանության, զենքի կարկատաններ կրելով, մտահոգություն են առաջացնում վերջնական նպատակի վերաբերյալ: Նույնը վերաբերում է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին («Ավրորա» հիմնադրամում Սամանթա Փաուերի նախկին գործընկեր) և արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ձերբակալությանը։ Յուրաքանչյուր հայ, ադրբեջանցի և թուրք զուգահեռներ է տեսնում իրենց կալանավորման և 1915 թվականին հայ մտավորականների ձերբակալությունների միջև, որոնք ազդարարեցին առաջին Հայոց ցեղասպանության սկիզբը: Երբ խոսքը ցեղասպանության մտադրության մասին է, ադրբեջանական բանակի և ՀԱՄԱՍ-ի միակ տարբերությունը նրանց նկրտումների նպատակներն են:
Ճիշտ ինչպես Կոնգրեսի անդամները Վաշինգտոնից պահանջում են վերանայել իր հարաբերությունները Կատարի հետ, մի պետություն, որը ծառայում է որպես ՀԱՄԱՍ-ի փաստացի բանկիր, ներկայացուցիչներն ու սենատորները Բայդենի վարչակազմից պահանջում են դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին: Արդարության համար նշենք, որ երկու քայլերն էլ վաղուց ուշացած են, բայց եթե նպատակն է կանխել ադրբեջանական հետագա ագրեսիան և ստիպել ադրբեջանական զորքերին նահանջել այն տասնյակ քառակուսի մղոններից, որոնք զբաղեցնում են հենց Հայաստանում, ապա պետք է պատժամիջոցներ կիրառվեն նաև ադրբեջանական ագրեսիայի և էթնիկ զտումների՝ իսրայելցի հանցակիցների նկատմամբ։ Թեև ճիշտ է պաշտպանել Իսրայելն իր գոյության պայքարում, նման աջակցությունը չպետք է նշանակի զոհաբերել աշխարհի հնագույն քրիստոնեական պետությանը: Ռասիստական ագրեսիային հակազդելը չպետք է լինի «կամ/կամ» խնդիր. մենք կարող ենք երկուսն էլ անել:
Ահա թե ինչու պետք է թիրախավորել իսրայելցիներին, ովքեր մեղսակից են Ադրբեջանի կողմից ցեղասպանությանը՝ Մագնիտսկու ակտի պատժամիջոցների միջոցով:
Հաղորդվում է, որ իսրայելական Aeronautics Defense Systems Ltd 2017թ. ցուցադրել է մահապարտ անօդաչու թռչող սարքի օգտագործումը հայկական դիրքերի դեմ՝ ադրբեջանական պայմանագիրը շահելու համար։ Իսրայելի դատախազությունը կանչել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ամոս Մատանին. նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչին; Զարգացման տնօրեն Հայմ Հիվաշարին; և մարքեթինգի գլխավոր տնօրեն Դեյվիդ Գոլդինին: 2020-ին Մատան հրաժարական տվեց քրեական հետաքննության արդյունքում և իր փոխարինողին նշանակեց Մոշե Էլազերին՝ Իսրայելի պաշտպանության կապալառուի Ռաֆայել Advanced Defense Systems-ի ռազմածովային համակարգերի տնօրեն:
2019 թվականին Իսրայելի պաշտպանության նախարարությունը վերականգնել է Aeronautics Defense Systems-ի արտահանման լիցենզիան, որպեսզի ընկերությունը կարողանա վերսկսել զենքի վաճառքն Ադրբեջանին։ Այնուհետև Իսրայելից Ադրբեջան են բարձրացել տասնյակ բեռնատար չվերթեր, ենթադրաբար զեքն տեղափոխող։ Զենքի նման փոխանցումները խաթարեցին բազմակողմ դիվանագիտությունը և համոզեցին Ալիևին, որ նա սպանելու արտոնագիր ունի և Իսրայելին դարձրին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մեղսակից:
Եթե Aeronautics Defense System-ի խաղաղ ժամանակ հայկական դիրքերի վրա հարձակումը կրակոց էր ողջ Հարավային Կովկասում, ապա, թերևս, ընկերության նախկին և ներկայիս սպաների նկատմամբ պատժամիջոցները, Գլոբալ Մագնիտսկու ակտի համաձայն, կարող էին լինել Երուսաղեմից Անկարա և Բաքվից Մոսկվա կրակոց: Իսրայելը բոլոր իրավունքներն ունի իր անվտանգությունը պաշտպանելու համար գործելու՝ հաշվի առնելով այն էկզիստենցիալ սպառնալիքը, որին բախվում է Իրանից և ահաբեկչական մարտահրավերները, որոնց նա բախվում է Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում: Այնուամենայնիվ, Իսրայելի պետական պաշտոնյաներին և գործարարներին չպետք է թույլ տալ խարխլել ժողովրդավարությունը կամ յուղել էթնիկ զտումների անիվները: ԱՄՆ-ի և՛ դաշնակիցը, և՛ ահաբեկչության զոհ լինելը չպետք է Իսրայելի պաշտպանության պաշտոնյաներին անձեռնմխելի դարձնի նման չարաշահումներից շահույթ ստանալուց:
Իսրայելցիները ճիշտ են ասում, որ իրենք ինքնիշխան երկիր են, ոչ թե ամերիկյան սատրապություն։ Նրանք կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել։ Նույն տրամաբանությամբ, սակայն, նրանք չպետք է ակնկալեն ԱՄՆ աջակցություն իրենց պաշտպանության նախարարության ղեկավարների կողմից ընդունված առևտրային որոշումներին. ընդհակառակը։ Երբ Իսրայելը գործում է նույնքան կոպիտ, որքան Հարավային Կովկասում, անօդաչու թռչող սարքերի արտահանման մեջ ներգրավվածները պետք է սպասեն հետևանքների: Եթե նրանք չեն ցանկանում դրանով զբաղվել, ապա ժամանակն է ավելի լավ հաճախորդ գտնել, քան Ադրբեջանը»։