ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ ԱՐՑԱԽԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արցախի սիրելի հայրենակիցներ, Արդշինբանկը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական գործարքներին ձեր հասանելիությունը և հարմարավետությունը ապահովելու համար:

Բանկի ծառայությունների փաթեթը ներառում է՝

- Arca Classic տեսակի վճարային քարտ՝ անվճար,

- Քարտի սպասարկումը գործողության ամբողջ ժամանակահատվածում՝ անվճար,

- Օ% կանխիկացման վճար Արդշինբանկի և Ակբա բանկի բոլոր բանկոմատներում,

- Արդշինբանկ մոբայլ բանկինգ անվճար հավելված:

 

Ծառայությունների փաթեթից օգտվելու համար խնդրում ենք այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Այն դեպքում, երբ արդեն ունեք գործող քարտ Բանկում, կարող եք ստանալ նաև նոր քարտ՝ վերևում նշված պայմաններով:

Նշենք նաև, որ Պետական աջակցության գումարները ևս կարող են փոխանցվել Բանկում ձեր արդեն գործող կամ նոր բացված քարտին, որը կարող եք ստուգել նաև Արդշինբանկի մոբայլ բանկինգ հավելվածով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բանկը կատարել է փոփոխություններ Բանկի «Ստեփանակերտ» և «Վարանդա» մասնաճյուղերից ստացված ձեր վարկերի/վարկային գծերի (այսուհետ միասին նաև՝ Վարկ) (բացառությամբ՝ հիփոթեքային վարկերի) սպասարկման պայմաններում՝

- Վարկի ժամկետանցման դեպքում մայր գումարի ժամկետանց մասի նկատմամբ կիրառվում է վարկի անվանական տոկոսադրույքը, իսկ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ չի կիրառվում:

- Ոսկու գրավով ապահովված վարկերի դեպքում՝ ոսկյա իրերը հաճախորդի պահանջով վերադարձվում է վերջինիս՝ առանց որևէ նախապայմանի կամ վարկի լրիվ մարման փաստի: Ընդ որում, տվյալ դեպքում վարկը շարունակում է գործել Բանկում:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:

Основная тема:
Теги: