ՀՆԴԻԿ ԴԻՎԱՆԱԳԵՏ․ ՄԵՆՔ ԱՅԺՄ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՊԻԵՍԻ ՄԵԾ ԽԱՂԻ ՎԿԱՆԵՐՆ ԵՆՔ

Սառեցված հակամարտությունները կարելի է հասկանալ միայն պատմության միջոցով։ Հենց այդ պատճառով Արցախի «ջնջումը Ադրբեջանի քարտեզից անհավանական բուռն իրադարձություն է Անդրկովկասի և նրա շրջակա տարածաշրջանների համար, գրել է հնդիկ նախկին դիվանագետ, դեսպան Մ.Կ. Բհադրակումարը Indian Punchline-ի իր հոդվածում։

Հարցականի տակ է Նախիջևանի կարգավիճակը, որ մինչև հիմա մնում է էսկլավ, որը դեպի ծով ելք չունի։ Ադրբեջանը, ոգևորված Արցախի անեքսիայով, ցանկանում է ցամաքային կապ Նախիջևանի հետ։

Այս հանդուգն նպատակին հասնելու համար Ադրբեջանը, կրկին Թուրքիայի աջակցությամբ, հույս ունի զավթել Հայաստանի տարածքի զգալի մասի վերահսկողությունը, որը սահմանակից է Իրանին հարավում։ Զարմանալի չէ, որ Երևանը և Թեհրանը դեմ են նման ցանկացած քայլի, ինչը հակառակ դեպքում կնշանակեր, որ Հայաստանը և Իրանը հարևաններ չեն լինի և կհայտնվեն ադրբեջանա-թուրքական ռազմավարական առանցքով շրջապատված վիճակում։

Երկխոսության և բանակցությունների միջոցով հարկավոր է փոխընդունելի բանաձև գտնել ցանկացած ցամաքային հաղորդակցության համար, որը հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք», անգամ Բաքվին  Նախիջևանի ազատ հասանելիություն տրամադրելով։

Աշխարհաքաղաքականությունը բարդացնում է իրավիճակը, որին մասնակցում են երեք շահագրգիռ կողմեր՝ Հայաստան, Ադրբեջան և Իրան, և ևս երկու տերություն՝ Ռուսաստանը և Թուրքիան, ինչպես նաև որոշ համառ արտատարածաշրջանային ուժեր և կազմավորումներ՝ ԱՄՆ, Եվրամիություն և ՆԱՏՕ։

Չնայած Ռուսաստանը և Իրանը շահագրգիռ կողմեր են, դա չի կարելի ասել արտատարածշրջանային տերությունների և կազմակերպությունների մասին, որոնք միջամտում են բարձր մրցակցային տարածաշրջանային միջավայրին։ Զանգեզուրի միջանցքի «թիթեռի էֆեկտը» խոր հետևանքներ կունենա Սևծովյան և Կասպյան տարածաշրջանների համար, ինչպես նաև կարող է ազդել Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վրա։

Տարածաշրջանի պետություններից Իրանը աչքի է ընկնում իր հակառևիզիոնիստական մոտեցմամբ։ Անցած չորեքշաբթի Թեհրանում կայացած առանձին հանդիպումների ժամանակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հաստատել է, որ Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքի բացմանը՝ հայտարարելով, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին։

Ռայիսին ասել է, որ Զանգեզուրի միջանցքը կդառնա «պլացդարմ ՆԱՏՕ-ի համար, սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, դրա համար էլ Իրանը դեմ է դրան», նշել է նրա շտաբի քաղաքական ղեկավար Մոհամադ Ջամշիդին։ Թեհրանը չի կարող հաշվի չառնել, որ Իսրայելը հետախուզական մեծ ներկայություն ունի Ադրբեջանում։

Լուրեր են տարածվում այն մասին, որ Ադբեջանը կարող է ուժ կիրառել, որպեսզի բացի Զանգեզուրի միջանցքը՝ չնայած Իրանի դիմադրությանը։ Թուրքիան՝ թիվ մեկ ռևիզիոնիստական տերությունը տարածաշրջանում, Ադրբեջանի դաշնակիցն ու ուսուցիչն է։ Նա տնտեսական և քաղաքական ընդլայնման վիթխարի պլաններ է փայփայում ցամաքային միջանցքի միջոցով՝ եվրոպական սահմաններից՝ Արևելյան Թրակիայից մինչև Կասպից ծով և այնուհետև Կենտրոնական Ասիա, որը սահմանակից է Չինաստանին։

Բավական է ասել, որ Զանգեզուրի միջանցքը Թուրքիան կվերածի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ռազմավարական կենտրոնի, եթե Մետաքսի ճանապարհը դեպի Եվրոպա անցնի նրա տարածքով և նորից բացվի խորհրդային ժամանակների ցամաքային ճանապարհը։

Թուրքիան, ինչն անհանգստացնում է Իրանին, օգտագործում է Մոսկվայի կախումն Անկարայից Ուկրաինայում պատերազմի հետ կապված պատժամիջոցների պատճառով, որպեսզի մտնի Կովկաս և Կասպիա, որը սովորաբար Ռուսաստանի ազդեցության գոտին է։

Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը անհաջողության է մատնվել, քանի որ Հայաստանի աստիճանական թեքումը դեպի արևմտյան կողմ 2018թ.գունավոր հեղափոխությունից հետո կտրուկ արագացավ վերջին ժամանակներս և ակնհայտ ձևեր ստացավ։ Արևմտյան տերությունները կոչ են անում Հայաստանի ներկա իշխանություններն դուրս գալ ՀԱՊԿ-ից և փակել ռուսական ռազմակայանը իր տարածքում, որտեղ տեղակայված է 5 000 զինծառայող։

Բայց Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի օգնության։ Ռուսաստանն ունի ռազմավարական պահուստներ, որպեսզի նորից հայտնվի կովկասյան շախմատի տախտակի կենտրոնում։ Իհարկե, Կովկաս Ռուսաստանի օպտիմալ վերադարձի համար պետք է սպասել, որ նա հաղթի ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայում, գուցե հաջորդ տարի։ Այսպիսով, Մոսկվան, ըստ երևույթին, համոզված է, որ իր գերազանցությունը Կովկասում ինքնին հասկանալի մի բան է։

Ռուսաստանի հաղթաթուղթը այն է, որ, որքան էլ ԱՄՆ-ն և/կամ ԵՄ-ն փորձեն ամրանալ Կովկասում, նրանք հեռու տերություններ են և այսօր զգալիորեն հյուծված են տնտեսական խնդիրներից և հոգնածությունից Ուկրաինայի պատերազմով։

Մոտ 50 եվրոպացի ղեկավարներ, տասնյակ օգնականներ և լրագրողների լեգեոններ հավաքած գագաթաժողովը Գրանադայում (Իսպանիա) հոկտեմբերի 5-ին, որը մատուցվեց որպես միջնորդության հնարավորություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ավարտվեց որպես խոնավ պայթուցիկ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշեցին չմասնակցել հանդիպմանը, իսկ Ադրբեջանը մեղադրեց Ֆրանսիային բանակցություններում կանխակալ դիրքորոշման համար։

Բանն այն է, որ Կովկասում ուժերի դինամիկայոմ Իրանը Ռուսաստանի միակ բնական դաշնակիցն է, և երկու տարածաշրջանային տերությունները կարող են լինել տարածաշրջանային անվտանգության և կայունության գործոն։ Դա կարևոր է, քանի որ Պրիչեռնոմորիեի, Արևելյան Միջերկրածովի և Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքականության ստվերում թաքնված են ամեն տեսակ վտանգներ, իսկ մթագնող հորիզոնը առջևում փոթորիկ է գուժում։

Մի քանի չարագուշակ նշաններ նշելու համար ԱՄՆ-ն օգտվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ու «Հեզբոլլահի» առճակատումից, որպեսզի դիմի ուժի ցուցադրման Արևելյան Միջերկրածովում, կարծես դա կանխորոշված է։ Ուժի նման ցուցադրումը չի կարող ինքնանպատակ լինել։ Կարո՞ղ է արդյոք համընկնում լինել այն, որ ԱՄՆ ուսուցանած ջիհադական խմբերը վերջին ժամանակներս հրահրում են նաև սիրիական հակամարտությունը։ Եվ նորից, անցած շաբաթ Սև ծովում ուկրաինական գրոհների շարքը՝ արևմտյան արտադրության թևավոր հրթիռների օգտագործմամբ ստիպեց ռուսական նավերին տեղափոխվել Սևաստոպոլ, Նովոռոսիյսկի նավահանգիստ, որը 300 կիլոմետր դեպի արևելքում է գտնվում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հիփին դա անվանեց «Սևծովյան նավատորմի ֆունկցիոնալ պարտություն»։ Մոսկվան այժմ նախատեսում է մշտական ռազմածովային բազա կառուցել Սև ծովի աբխազական ափին։Մեկ շաբաթ առաջ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել էր, որ Մոսկվան տագնապած է «արտատարածաշրջանային խաղացողների ակտիվացումից աֆղանստանյան ուղղությամբ»։

Չշփոթվեք, ԱՄՆ-ն չի համակերպվել ռուսական և չինական ազդեցությանը Մերձավոր Արևելքում կամ Սաուդյան Արաբիայի հետ Իրանի մերձեցմանը, որը հանգեցրեց լարվածության ընդհանուր թուլացման, հատկապես արաբական հարևանների հետ Սիրիայի հարաբերությունների կարգավորմանը. այս ամենը հյուծել է Ամերիկայի տարածաշրջանային ազդեցությունը և թուլացրել Իսրայելին։

Նույն կերպ, քանի որ Ուկրաինայում նվաստացուցիչ պարտության ուրվականը հետապնդում է Բայդենի վարչակազմին, պետք է գոյություն ունենա ամերիկյան հեգեմոնիայի հաստատման գայթակղությունը։ Իրանի հետ առճակատումն այն է, ինչը կարող է հարմար լինել Վաշինգտոնին՝ որպես ոստնակ իր նահանջը թաքցնելու համար Ուկրաինայի մարտադաշտերից։

Ըստ էության, ԱՄՆ ռազմավարությունն այն է, որ Ռուսաստանին կապի մի քանի ճակատներում և խանգարի նրան օպտիմալ կերպով առաջ տանել կայունացումը Սիրիայում կամ համախմբել իր դաշինքները Հյուսիսային Աֆրիկայի երկրների՝ Եգիպտոսի, Լիբիայի և Ալժիրի հետ, և ընդլայնել իր ներկայությունը Սահելի տարածաշրջանում, ինչն ադրյունավետորն խանգարում է ՆԱՏՕ ընդլայնմանն Աֆրիկայում։

Նույն կերպ Իրանի դերի ուժեղացումը՝ որպես տարածաշրջանային տերություն, վնաս է հասցրել Իսրայելի տարածաշրջանային գերազանցությանը։ Ամերիկա-իսրայելական ռազմավարության հաջողությունը կախված է Իրանի և «Հեզբոլլահի» վրա ճնշման ուժեղացումից, որոնք փոխել են խաղի կանոնները սիրիական հակամարտությունում, ինչպես նաև ռուս-իրանական առանցքի քայքայումից Արևմտյան Ասիայում, Կովկասում և Կասպիայում։

Հայաստանի հեռանալը ռուսական ուղեծրից և հակամարտային իրավիճակը, որը ներկայում ծավալվում է Գազայի հատվածում (և Լիբանանում) հնարավորությունների պատուհան են բացում՝ մարտահրավեր նետելու Ռուսաստանին և Իրանին Լևանտում։ ԱՄՆ ռազմանավերի հսկայական միավորումը մոտենում է Արևելյան Միջերկրածովին, որպեսզի վախեցնի Իրանին։

ԱՄՆ-ն հույս ունի խափանել Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների կարգավորումը և ստեղծել հակասություններ ԲՐԻԿՍ-ի և ՕՊԵԿ+-ի ներսում։

Կարճ ասած, ինչպես և գերմանացի մոդեռնիստ դրամատուրգ Բերթոլդ Բրեխտի «Կովկասյան կավճե շրջան» պիեսում, մենք այժմ պիեսում Անդրկովկասի մեծ խաղի՝ բարձր թատերայնության, ժողովրդական ասքի, երաժշտության և անգամ դիալեկտիկական հետազոտությունների արտասովոր համակցման վկաներն ենք»։

News.am