Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱԶՈՒՄ ԳԵՐԻՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը գրում է.
«Հայ ժողովուրդը բազում գերիներ ունի Բաքվում և Երևանում։ Ալիևն այնտեղ է տանջում ու հետապնդում մեր գործիչներին, Նիկոլը՝ այստեղ։ Երկուսը համագործակցաբար են աշխատում՝ թիրախում պահելով նրանց, ովքեր ժողովրդին համախմբելու ու առաջնորդելու համեմատաբար ավելի մեծ պոտենցիալ ունեն։
Դա է Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Նարեկ Մալյանի, Արմեն Աշոտյանի, Գրիգորի Խաչատուրովի և մնացած բոլորի ամենամեծ «մեղքը»։
Շատ-շատերին էլ Ալիև-Փաշինյան զույգը խոսքազուրկի և գրեթե գերու կարգավիճակում է պահում։ Շանտաժով, իրենց ընկերներին ու Հայաստան գաղթած բոլոր արցախցիներին վնասելու սպառնալիքով և այլ կեղտոտ ճանապարհներով լռեցնում են բոլոր նրանց, ովքեր դեռ կարող են ինչ-որ դրական փոփոխություն բերել մեր երկրին ու հայրենակիցներին։ Եվ անում են դա շատ հետևողական։
Փոխարենը գործելու մեծ հնարավորություն է տրվում սամվելբաբայանատիպ ազգադավներին։ Հետո էլ մարդիկ զարմանում են, թե ոնց է թշնամին կարողանում կտոր-կտոր պոկել և ուտել մեր Հայրենիքը։ Այ հենց այդպես էլ կարողանում է…»։