2023-10-17 15:32
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն հոկտեմբերի 23-ից 25-ը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ զորավարժությունները նվիրված կլինեն Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակին:
Զորավարժությունները կանցկացվեն մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն և Անկարան այս տարի 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն, որոնց մի մասն արդեն կայացել է:
Sputnik Արմենիա