Լեքորնյուն մտադիր է Պապիկյանի հետ քննարկել Երևանին սպառազինությունների վաճառքը
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնյուն մտադիր է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել Երևանին սպառազինությունների վաճառքը, որպեսզի «ավարտվեն մի շարք հարցեր շատ օպերատիվ և կոնկրետ մակարդակով», տեղեկացրել է նա Սենատում լսումների ժամանակ, հայտնել է Politico-ն։
Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմական տեխնիկա կուղարկի Հայաստան՝ հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների թեժացման ֆոնին, բայց Լեքորնյուն հրաժարվել է որևէ մանրամասն նշել Սենատի արտաքին գործերի և պաշտպանության կոմիտեին։ «Համենայն դեպս, դուք կարող եք տեսնել, որ զենքի որոշ տեսակներ բացառապես պաշտպանական բնույթ են կրում և չեն կարող վերուղղորդվել այլ նպատակների, ուստի դրանք կօգնեն մեզ Հայաստանին իրենց կյանքն ու տարածքները պաշպանելու հնարավորություն ընձեռել»,- ասել է Լեքորնյուն։
News.am