WP․ ՍԻ ՑԶԻՆՊԻՆԻ ԵՎ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ԳԼՈԲԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԶՄԱՆ ԿԱՐԾՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երրորդ գագաթնաժողովում Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Սի Ցզինպինի և Վլադիմիր Պուտինի, հանդիպումը հնարավորություն է ցույց տալու միությունն ու գործընկերությունը Միացյալ Նահանգների և արևմտյան այլ երկրների դեմ պայքարի՝ համաշխարհային ցնցումների ժամանակաշրջանում»,- գրում է Washington Post-ը։

«Մինչ արևմտյան առաջնորդները ամուր կանգնած են Իսրայելի թիկունքին, Ռուսաստանը և Չինաստանը խուսափում են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումները՝ ահաբեկչություն կոչելուց: Փոխարենը, նրանք կոչ արեցին դադարեցնել բռնությունը և նոր ջանքեր գործադրել՝ ստեղծելու երկու պետությունների միջև խաղաղ լուծում, տասնամյակների վաղեմություն ունեցող հայեցակարգ, որը իսրայելցիներն ու պաղեստինցիները չկարողացան ստեղծել։ Մոսկվան և Պեկինը պարբերաբար մեղադրում են Վաշինգտոնին «սառը պատերազմի» մտածելակերպ ունենալու և աշխարհը աշխարհաքաղաքական բլոկների բաժանելու փորձի մեջ: Սի Ցզինպինի հետ Պուտինի խորացող հարաբերությունները վկայում են  գլոբալ հարաբերությունների խզման կարծրացման մասին, երբ մի կողմում Չինաստանն է, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը, իսկ մյուս կողմում ՝ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի և Խաղաղօվկիանոսյան դաշնակիցները: Մինչդեռ Գլոբալ հարավի շատ երկրներ չեն ցանկանում կողմնորոշվել:

Պուտինի համար, ով ավելի ու ավելի է մեկուսացված և արատավորված Ուկրաինայի պատերազմով, Պեկին կատարած ուղևորությունը կարևոր է հզոր ընկերների հետ առաջնորդի իմիջի ձևավորման համար, թեպետ նրան ավելի շատ ընդունում են որպես կրտսեր գործընկեր, ինչ էլ կախված է Սի Ծինփինի բարեհաճությունից:

«Հիմա՝ պատերազմից երկու տարի անց, այս հարաբերություններն իրականում ավելի խորն ու ամուր են, քան պատերազմից առաջ։ Եվ այդ հարաբերությունների առավելապես Չինաստանի պայմաններով են»,- նշում է Կարնեգիի ռուսական եվրասիական կենտրոնի Չինաստանի և Ռուսաստանի գծով փորձագետ Ալեքսանդր Գաբուևը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ու Չինաստանն ավելի են մտերմանում Պուտինի՝ պատերազմի հետ կապված խնդիրների և Սի Ցզինպինի տնտեսական դժվարությունների ֆոնին, քանի որ երկուսն էլ դիմակայում են Միացյալ Նահանգներին:

«Չինաստանը բախվում է որոշ լուրջ խոչընդոտների թե՛ ներքին որոշ հանգամանքների, և թե՛ Միացյալ Նահանգների հետ մրցակցության պատճառով, սակայն խնդիրների այս խումբը նաև որոշակի խթան են հանդիսացել երկկողմ հարաբերությունների համար», - ասաց նա։ «Ռուսաստանն այլ տեղ չի կարող գնալ իր ապրանքների համար մեծ նոր շուկա փնտրելու համար»․․․ «Անսահման բարեկամության» մասին համաձայնագիրը, որը երկու առաջնորդները ստորագրեցին անցյալ տարվա սկզբին, երբ Պուտինը մասնակցում էր Պեկինի Օլիմպիական խաղերին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից անմիջապես առաջ, աստիճանաբար ավելի ամրացավ։ Պուտինը շատ է կախված Պեկինի աջակցությունից՝ պատերազմը դիմակայելու համար, ինչը հանգեցրել է Ռուսաստանի դեմ աննախադեպ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը։

Վախենալով Արևմուտքի պատժամիջոցներից՝ Չինաստանը ձգտել է խուսափել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին լուռ աջակցությունից՝ իրեն որպես պոտենցիալ խաղաղարար առաջ տանելով և Ուկրաինայում խաղաղության կոչ անող սկզբունքների շարք ներկայացնելով: Սակայն չինական պլանը թողել է հիմնական խնդիրները չլուծված և, ինչպես և սպասվում էր, աջակցություն չի ստացել: Միևնույն ժամանակ, Պուտինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանին առաջադրել են որպես Մերձավոր Արևելքում խաղաղության պոտենցիալ միջնորդի Նա ստանձնել է մի դեր, որը որոշ չափով անիրական է թվում, թե՛ Ռուսաստանի կողմից ուկրաինացի խաղաղ բնակիչների շարունակական ռմբակոծությունների, և թե՛ վերջին շրջանում ռուս խաղաղապահների Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում հրադադարի պահպանման ձախողման պատճառով։

Թե՛ Չինաստանը, և թե՛ Ռուսաստանը հռետորաբանությամբ են դիմում Գլոբալ հարավի առաջնորդներին, որոնք հաճախ գոհ են մնում խոշոր տերություններին միմյանց դեմ տրամադրելուց»:

News.am