«Հրապարակ»․ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» - ՔՊ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ. ՊԱՇՏՈՆՆԵՐԸ՝ ԲԱԺԱՆՎԵԼ

«Հանրապետություն» կուսակցություն-ՔՊ բանակցություններն ավարտվել են, պաշտոնները՝ բաժանվել, գրում է «Հրապարակ» թերթը:

Նշվում է, որ տևական փնտրտուքից հետո գտել են նաև Դավթաշենի թաղապետի թեկնածուին` կնշանակվի Արամ Սարգսյանի կուսակից, տնտեսագետ Ալբերտ Հովասափյանը, ում մասին շատ տեղեկություններ չկան, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեկ-երկու գրառման։

«Մեզ ասացին, որ Հովասափյանը տարբեր տարիներին կուսակցության նախընտրական շտաբն է ղեկավարել, համակարգել ընտրական գործընթացները»,–գրում է թերթը։

Արդեն գրել էին, որ Մալաթիա-Սեբաստիայում թաղապետ կնշանակվի ԵԿՄ Կենտրոն տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, Նոր Նորքում` աղմկահարույց գրառումներով հայտնի Տիգրան Տեր-Մարգարյանը։

«Կարելի է ասել, որոշում է կայացվել նաև փոխթաղապետի հարցում այն կզբաղեցնի ցուցակի երկրորդ համար Սարգիս Մադաթյանը՝ «Խուճուճ Էդոյի» եղբորորդին, իսկ Անի Խաչատրյանը կդառնա խմբակցության ղեկավար, Արտակ Զեյնալյանն էլ մինչև տարեվերջ կտեղավորվի ՍԴ-ում»,–գրում է թերթը:

Sputnik Արմենիա