ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ՌՈՒՍ Է ՍՏԱՑԵԼ

Ռուս լուսանկարիչ Միխայիլ Կորոստելևը դարձել է վայրի բնության լուսանկարչության աշխարհի ամենահեղինակավոր մրցույթի՝ «Տարվա վայրի բնության լուսանկարիչ» մրցանակի առաջին հաղթողը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Այս մրցույթում հաղթելը նման է «Օսկար» ստանալուն»,-իր տպավորություններով է կիսվել հաղթողը։

Կորոստելևի խոսքով՝ այս մրցույթն անցկացվում է Լոնդոնի բնական պատմության թանգարանի կողմից, և բոլոր լուսանկարիչները հատուկ պահպանում են իրենց լավագույն կադրերը դրա համար։

Գործակալության տվյալներով՝ նրա «Hippopotamus Nursery» լուսանկարը դարձել է լավագույնը «Ստորջրյա» անվանակարգում։

Տղամարդը բացատրել է, որ անմիջապես հասկացել է, որ ստացված կադրը «կկրակի», և այդ պատճառով այն պահպանել է ամենահեղինակավոր մրցույթի համար՝ վստահ լինելով, որ լուսանկարը կհաղթի։

Panorama.am