Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՎԵՐԱԾՈՒՄ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Առաջին նկարում Սիրիայի Հալեպ քաղաքն է՝ 2011 պատերազմից առաջ և հետո։
Երկրորդում՝ Ուկրաինայի Մարիուպոլն է՝ 2022 թ. պատերազմից առաջ և հետո։
Երրորդում հայկական Արցախի Ստեփանակերտն է՝ 2020 թ. պատերազմից առաջ և հետո։
Այն, ինչ կատարվում է այս օրերին և այն, ուր մեզ բոլորիս տանում է Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, նկարների այս շարքին է շուտով հավելելու Կապանը, Ջերմուկը, Մարտունին ու Երևանը։
Եթե դուք դեռ քայլում եք Երևանում համեմատաբար անվտանգ, դա չի նշանակում, որ դա միշտ է այդպես լինելու։ Հայաստանն այս պահին վերածում են Սիրիայի և Ուկրաինայի։
Ելք կա և միակ ելքը հազար անգամ ասված է՝ անհրաժեշտ է ազգային իշխանություն և ազգային մեծ բանակ։
Եվ այս հարցը պետք է հուզի յուրաքանչյուրին։ Որովհետև ընկնող ռումբերը չեն տարբերելու՝ զբաղվում ես, թե չես զբաղվում քաղաքականությամբ»,- գրել է թուրքագետը։