2023-10-19 12:15
Լրատվական գործակալություններ
0
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՃՈՒՄ ՈՒ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Ինչքան իշխող ուժի խոստումներն ու գլուխգովելը արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ՝ արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բնակարանի վարձավճարներ-կառավարության խոստումներ-միջին վիճակագրական արցախցի եռանկյունում կենցաղային տարրական կյանքի պայմանները չեն ապահովում:
Մեծ թվով հարցեր, որոնք մակերեսին նկատելի չեն` կրթական, առողջապահական, սոցիալական ապահովության և ծառայության հետ կապված խնդիրներ, թողնված են անորոշության կամ կիսալուծումների հույսին:
Այս ամբողջն իր խորը արտահայտումը կստանա առաջիկա ամիսներին, երբ իրավիճակը պայթյունավտանգ ու անկանխատեսելի հուն կմտնի», - Facebook-ում գրել է նա։