2023-10-21 15:13
Լրատվական գործակալություններ
Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի. ովքե՞ր են Տիգրան Ավինյանի տեղակալների թեկնածուները
Երևանի ավագանին հոկտեմբերի 26-ին արտահերթ նիստ կգումարի: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Հաղորդագրության համաձայն` արտահերթ նիստում նշանակվելու են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի տեղակալները։
Ըստ այդմ` քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավակնում է ՔՊ վարչության անդամ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը:
Sputnik Արմենիա