Շիրակի մարզում մարդկային կմախքներ ու գանգեր են հայտնաբերվել

Շիրակի մարզում` Հյուսիս-հարավ ճանապարհի 112 կմ հատվածում, որը կառուցման փուլում է, մարդկային կմախքներ, գանգեր ու ոսկրային հատվածներ են հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` կմախքներն ու գանգերը հայտնաբերել են ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելիս։

Դեպքի վայր մեկնած պարեկները սահմանազատել են տարածքը:

Sputnik Արմենիա