2023-10-23 18:54
Լրատվական գործակալություններ
0
ՀՀ ԱԳՆ-Ն ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՆՈՏԱ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ՝ ՄԻՅԱՏՈՎԻՉԻ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպում է անցկացրել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հարցադրում է անում՝ ի՞նչ է սա նշանակում.
«Որ ԵԽ-ն ընդունում է Ադրբեջանի՝ Հայաստանի հանրապետության նկատմամբ տարածքային հավակնությունները ներկայացնող այս կառավարական կառույցը, որը ստեղծվել է Իլհամ Ալիևի ուղիղ հրահանգով։
ՀՀ ԱԳՆ-ն պետք է շտապ նոտա ներկայացնի այս հանդիպման առթիվ ու հայտարարությամբ հանդես գա, որ նման հանդիպումները դիտվելու են որպես ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնությունների «արդարացում»։ Պետք է կանխել նմանատիպ հետագա հանդիպումները»,- գրել է փորձագետը։