ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ «ՍՏԱՆԴԱՐՏ» ԵՎ «ՍՏԱՆԴԱՐՏ+» ՓԱԹԵԹՆԵՐ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտփաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար:

Փաթեթները ներառում են մի շարք բանկային ծառայություններ, որոնք կօգնեն ձեռներեցներին ավելի արդյունավետ կառավարել իրենց ֆինանսները և իրականացնել բանկային գործարքներ:

Փաթեթի արժեքը որոշվում է եռամսյակի ընթացքում հաշվի միջին օրական մնացորդով և կարող է տատանվել 0-ից մինչև 30,000 ՀՀ դրամ: Վճարումները կատարվում են եռամսյակը մեկ անգամ:

Եթե ​​եռամսյակի ընթացքում հաշվի միջին օրական մնացորդը գերազանցում է 50 մլն ՀՀ դրամը, ապա «Ստանդարտ» փաթեթը կարելի է ձեռք բերել անվճար:

«Հաճախորդները շատ ավելի հեշտ և արդյունավետ կիրականացնեն իրենց ֆինանսական գործունեությունը, եթե ծառայությունները ձեռք բերեն փաթեթով, հատկապես այն պարագայում, որ փաթեթային առաջարկներ մշակելիս հաշվի են առնվել բիզնեսի բոլոր հիմնական կարիքները»,- նշել են Արդշինբանկում:

«Ստանդարտ» փաթեթը ներառում է.

- բանկային հաշիվների բացում և վարում (անկախ արժույթից, առանց քանակային սահմանափակման),

- Visa Gold (ֆիզ անձանց համար) և MC Business քարտի տրամադրում,

- Ինտերնետ Բանկինգ ծառայության ակտիվացում և սպասարկում,

- POS տերմինալների ակտիվացում:

«Ստանդարտփաթեթը ներառում է.

- բանկային հաշիվների բացում և վարում (անկախ արժույթից, առանց քանակային սահմանափակման),

- Visa Gold (ֆիզ անձանց համար) և MC Business քարտի տրամադրում,

- ՀՀ տարածքից դուրս OUR տարբերակով ամսական 2 փոխանցում 50% զեղչով,

- POS տերմինալների ակտիվացում,

- Ինտերնետ Բանկինգ ծառայության ակտիվացում և սպասարկում,

- աշխատավարձային նախագիծ,

- SME-FLEXI վարկ և ՓՄՁ հաճախորդների համար նախատեսված այլ վարկեր:

Փաթեթները տրամադրվում են ռեզիդենտ իրավաբանական անձանց կամ ԱՁ հաճախորդներին, որոնք գրանցված են ՀՀ-ում, ունեն ՀՎՀՀ և որոնց տնօրենը, հիմնադիրը և իրական շահառուն ՀՀ քաղաքացի է:

«Ստանդարտ» և «Ստանդարտփաթեթների թողարկման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ` https://bit.ly/3M9sGEQ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги: