Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԱՑԵԻԲԱՑ ԾԱՂՐՈՒՄ Է ՄԵՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«3+3» հարթակը, իհարկե, կարող է օգտակար լինել, բայց դա օգտագործելու համար պետք է այդ հարթակի անդամների հետ ունենալ լավ հարաբերություններ և դիվանագիտական դիրք, լծակներ: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

 

«Ռուսաստանի հետ մենք բոլորս գիտենք՝ ինչ վիճակում են հարաբերությունները , մեր ղեկավարությանը արդեն բացեիբաց ծաղրում են, այսօր արդեն կարդացի, որ սահմանափակում են վարորդական իրավունքները Ռուսաստանում գտնվող հայերի: «Ռուսաստանի հետ դժվար հարաբերություններ ունենք և Ռուսաստանը հակված է ավելի շուտ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լեզու գտնել, քան մեզ հետ, հասկանալի պատճառներով: Իրանը հայստարարում է, որ սահմաններիփոփոխություն թույլ չի տա, բայց հիմա, երբ մեծ հավանականություն կա, որ առճակատում կլինի Պաղեստինում և Իսրայելում, և Գազայի վրա հարձակում լինի, Իրանը հնարավոր է, որ դիմի որոշ քայլերի և համապատասխան քայլեր լինեն Իսրայելի և Միացյալ նահանգների կողմից: Այսինքն այստեղ Իրանը մեզ ռազմական ձևով չի կարողանա երևի օգնել, քանի որ իր առաջնահերթ խնդիրը հիմա Գազայում է, Իսրայելում է, Պաղեստինում է: Այսինքն՝ և Իրանը, և Ռուսաստանը հիմա ուրիշ տեղում են, իրենց առաջնահերթությունները ուրիշ տեղում են»,- ասաց նա:

Խաչիկյանի կարծիքով՝ Իրանը և Ռուսաստանը այս պահին ռազմական առճակատում չեն ցանկանա այս տարածաշրջանում, և այդ պատճառով կփորձեն դիվանագիտական միջոցով հարցերը լուծել:

«Ադրբեջանը և Թուրքիան կարող են ինչ-որ զիջումնների բերել, այսինքն՝ ինչ-որ բան խոստանալ, օրինակ ասել, որ կարող ենք համատեղ օգտագործել այս միջանցքը, ինչ-որ իրավունքներ դուք էլ ունենաք այդ միջանցքու, հետո կամաց-կամաց փոխել ի օգուտ իրենց: Թուրքերը շատ լա գիտեն ինչպես մի քանի սեղանի վրա միանգամից խաղալ և ստանալ ինչ-որ ուզում են իրենք»,-ասաց նա:

Քաղաքագետը չի բացառում, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են դրա համար ինչ-որ գին պահանջել՝ Հայաստանի հաշվին, դա կարող է լինել էքստերիտորիալ իրավունքներ միջանցքում, կամ այլն:

News.am