Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը դավաճանություն է Հայաստանի պետական շահերի նկատմամբ: Այս մասին գրում է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:

«Կապիտուլյանտ Փաշինյանն ասել է, որ առավելություն չի տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ:

Սա Նիկոլի կողմից հնչեցված հերթական դուրակությունն է։

100 տարի առաջ էլ հրաժարվեցինք Ռուսաստանի հետ դաշնակցությունից ու ընտրեցինք Արևմուտքը։ Ավելին. եղան գործիչներ, որոնք ասում էին՝ թուրքն է Կովկասի ժողովուրդների պաշտպանը ռուսից։ Բայց թուրքը գրավեց Հայաստանի կեսը, իսկ Արևմուտքի խնձորին էլ չէր։ Նիկոլը հիմարաբար կրկնում է նույն սխալը։

Ռուսատանից հեռացումը հղի է լուրջ վտանգներով, հասկացեք վերջապես։

Ուզածներդ ի՞նչ է։

Հայաստանը դառնա՞ 10.000 քառ.կմ, ինչպես Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերի ժամանակ։ Թե՞ որ Զեյնաբ լսեք ու Բաքվի ռադիո՝ Հայաստանը դարձնելով նատօական վեցնոցների զբոսավայր։

Հիմարությունն էլ պետք է սահմաններ ունենա վերջապես»,- գրել է նա։

Verelq.am