2023-10-26 16:06
Լրատվական գործակալություններ
0
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ԵՐԵԿ ՊԱՏՄԵՑ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ «ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲՈՐՇՉ» Է ԵՓՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
««The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում Նիկոլը երեկ պատմեց, թե ինչպիսի «ուկրաինական բորշչ» է եփում հայ ժողովրդի համար: Ապագայում բոլորն անխտիր համտեսելու են այդ դառը, անհամ և արյունոտ ապուրը` իր բոլոր տխուր հետևանքներով:
Արցախով մղձավանջը չի ավարտվում, այլ միայն սկսում է երկրորդ` ավելի դաժան արարը:
Արևմուտքին մնում է հակառուսական կրակի վրա հեռվից տաքացնել իր փափուկ ձեռքերը և մեզ ասել «բարի ախորժակ», միամի´տ ժողովուրդ: Վայելե´ք թուրքականը: Իսկ ովքեր չեն հավատում` գնացե´ք Աջարիա, կամ վատագույն դեպքում` Դոնբաս»: