Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԱԿՈՑ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽԻ ՈՒ ՄԵՐ «ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ» ԴԵՄ
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«1999-ի հոկտեմբերի 27-ի ոճիրն ուղղված էր Հայոց պետականության և ինչու չէ իշխող քաղաքական թիմի՝ «Միասնություն» դաշինքի /ՀՀԿ -ի և ՀժԿ-ի/ դեմ։
Այն մեծ հարված էր նաև ուղղված Հանրապետական կուսակցությանը։
Սպանվեցին Հանրապետականի առաջնորդ Վազգեն Սարգսյանը,ՀՀԿ ղեկավարներից Յուրի Բախշյանն ու անվանի ազատամարտիկ, Վազգենի զինակից Արմենակ Արմենակյանը։
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։
Այն կրակոց էր ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ։
Հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական շահառուները գլոբալիստական,հակահայկական ու թուրքամետ ուժերնն էին,ովքեր դեմ էին Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան գաղափարական գծին ու որոշումներին Արցախյան հարցում։
Իմ խորին համոզմամբ, այս ոճրագործությունը հարված էր Ազատ ու Անկախ Արցախի նկատմամբ ևս, որն իր շարունակությունը ստացավ 2018-ի իշխանափոխությամբ ու 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով, 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով ու 2023-ի սեպտեմբերին Արցախի հայաթափումով։
Դժբախտաբար, հայոց պետականության դեմ կրակոցները շարունակվում են նաև այսօր՝ «խաղաղության», իսկ իրականում թրքացման կործանարար օրակարգի քողի տակ։
Լույս և խաղաղություն Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի ,Ռուբեն Միրոյանի, Յուրի Բախշյանի, Միքայել Քոթանյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի և Արմենակ Արմենակյանի հոգիներին:
Աստված պահապան Հայաստանին»։