Քերոլայն ՔՈՔՍ․ ՈՉ ՄԻ ԱԶԳ ՉՊԵՏՔ Է ՆԱՎԹԸ ԴՆԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը X-ի իր միկրոբլոգում կիսվել է jurist.org-ին տված հարցազրույցով, որը վերնագրվել է. «Բարոնուհի Քերոլայն Քոքսը` Լեռնային Ղարաբաղի մասին. «Ոչ մի ազգ չպետք է նավթը դնի մարդասիրական մտահոգություններից առաջ»»։
«Եթե հայերը չկարողանային դուրս գալ ԼՂ-ից, ապա պոտենցիալ ցեղասպանության կվերածվեր, և դա խորապես մտահոգիչ է», — ասել է Քոքսը։
Բարոնուհի Քերոլայն Քոքսն, անդրադառնալով Արցախի Հանրապետության լուծարման հայտարարությանը, ասել է.
«Թեև Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, նրա հավատարմությունը հայկական և քրիստոնեական ավանդույթներին լայնորեն ճանաչվել է, և դարեր շարունակ այնտեղ ապրած հայերի հարկադիր էթնիկ զտումները որակվել են որպես «ռազմական հանցագործություն»: Այս դաժան քաղաքականության համար անպատժելիություն չպետք է լինի, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»: