ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ» ԵՎ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ESG-ԲԱՆԿ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻՆ EUROMONEY ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ. «Best corporate bank» (Լավագույն կորպորատիվ բանկ) և «Best Bank for ESG» (Լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ): Ավելի վաղ 2023թ.-ի արդյունքներով Euromoney ամսագիրը երրորդ անգամ Արդշինբանկը ճանաչել է լավագույն բանկը Հայաստանում: «Euromoney Awards for Excellence» մրցույթն անց է կացվում ամեն տարի, և դրա արդյունքներով միջազգային հեղինակավոր փորձագետներն ընտրում են տարբեր անվանակարգերում լավագույններին աշխարհի 100 երկրներից:

Ինչպես նշեց Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը, այս մրցանակները հաստատում են վստահության այն բարձր մակարդակը, որ ցուցաբերում են Արդշինբանկի հանդեպ իր հաճախորդներն ու միջազգային գործընկերները:

«Կորպորատիվ բիզնեսի սպասարկման հարցում մեր գլխավոր խնդիրը չի փոխվել. մշտապես զարգացնել այն ծառայությունները, որոնք օգնում են հաճախորդներին բարձրացնել ֆինանսական գործառույթների արդյունավետությունը և նվազեցնել վերջիններիս հետ կապված ռիսկերը: Աճող մրցակցության պայմաններում սա գլոբալ խնդիր է, այդ պատճառով մենք կշարունակենք ներդրումներ կատարել թվայնացման ոլորտում, լավացնել սպասարկման որակը, ներքին գործընթացների կառավարման արդյունավետությունը, և, իհարկե, մնալ հաճախորդամետ բանկ: Ինչ վերաբերում է լավագույն սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մրցանակին, ապա այն շատ կարևոր ցուցիչ է առ այն, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ՝ հավատարիմ մնալով կայուն զարգացման քաղաքականությանը:

Դա մեր աշխատանքի բարձր գնահատականն է կանաչ բանկինգի վերափոխման և զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ESG-սկզբունքների ներդրման շնորհիվ էներգետիկ բալանսն ավելի ժամանակակից դարձնելու, դեպի ավելի ինովացիոն և արդյունավետ տնտեսություն անցում կատարելու ուղղությամբ: Բանկը հանրապետությունում առաջիններից մեկն էր, որ սկսեց ֆինանսավորել արհեստական բանականությամբ օժտված արևային էլեկտրակայանների կառուցումը: Այլընտրանքային էներգետիկայի ոլորտում մենք արդեն 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում ենք կատարել, որի շնորհիվ կառուցվել է 14 էլեկտրակայան: Մասնավորապես, Արագածոտնի մարզում գտնվող ամենամեծ արևային էլեկտրակայանը, որն ինչպես սպասվում է կապահովի մարզը 200 մեգավատ/ժամ էներգիայով։

2023թ.-ին մենք նույնպես սկսեցինք անցում կատարել արևի էներգիայի օգտագործմանը՝ մասնաճյուղերի տանիքներին տեղակայելով արևային պանելներ: Նախագիծը գլոբալ է, եթե հաշվի առնենք մեր մասնաճյուղերի քանակը՝ 64: Դա թույլ կտա մեզ արդեն 2025թ.-ին նվազեցնել ածխաթթու գազի արտանետումը միջավայր 38.2 տոննայով: Ինչ վերաբերում է սոցիալական պատասխանատվությանը, ապա Արդշինբանկը վաղուց և հաջողությամբ ֆինանսավորում է մշակույթի և կրթության ոլորտների զարգացումը, ակտիվորեն աջակցում Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին, մասնակցում բազմաթիվ բարեգործական նախագծերի, այդ թվում՝ միջազգային: Եվս մեկ կարևորագույն խնդիր ենք համարում լավագույն գործատուն դառնալը: Իսկ դա նշանակում է աշխատավարձի, աշխատանքային պայմանների, աշխատակիցների պրոֆեսիոնալ ուսուցման արժանի մակարդակի ապահովում, նոր աշխատատեղերի ստեղծում, ինֆրակառուցվածքի զարգացում՝ հատկապես շրջաններում:

Այնպես որ, ապագայում մենք կշարունակենք զարգացնել ESG ծրագրերը, մեծացնել ներդրումները վերականգնվող էներգիայի աղբյուրների ստեղծման, թափոնների վերամշակման մեջ, ինչպես նաև զարգացնել սոցիալական ծրագրերը թե՛ հաճախորդների, թե՛ աշխատակիցների համար»:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги: